«Օրանժը» Հայաստանում ծառայություններ կսկսի մատուցել<br /> հոկտեմբեր-նոյեմբերից<br />


«Օրանժը» Հայաստանում ծառայություններ կսկսի մատուցել
հոկտեմբեր-նոյեմբերից

  • 05-05-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանյան բջջային կապի շուկայի երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ» ընկերությունն այս տարի նախատեսում է կատարել շուրջ 75 մլն դոլարի ներդրումներ: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ըստ նրա, այդ ներդրումները կկատարվեն անկախ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Նախարարը հայտնեց, որ ներկայումս ընկերության կողմից իրականացվում են նախագծային աշխատանքներ, տեղադրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, այդ թվում ալեհավաքներ: Գ.Սարգսյանը նշեց նաեւ, որ բջջային երրորդ օպերատորը Հայաստանում ծառայություններ կսկսի մատուցել հոկտեմբեր-նոյեմբերից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play