Եվրոհամայնքը Հայաստանի միջուկային անվտանգութեան ոլորտին<br /> կտրամադրի 7,2 մլն եւրոյի դրամաշնորհ<br />


Եվրոհամայնքը Հայաստանի միջուկային անվտանգութեան ոլորտին
կտրամադրի 7,2 մլն եւրոյի դրամաշնորհ

  • 24-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրուարի 24-ին վաւերացրեց նախօրէին քննարկված երեք միջազգային համաձայնագրեր. - 2008 թ.-ի յուլիսի 6-ին Երեւանում ստորագրուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Չեխիայի Հանրապետութեան միջեւ եկամուտների եւ գոյքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, - 2007թ.-ի յունիսի 27-ին Բրիւսէլում ստորագրուած «Մի կողմից` Հայաստանի Հանրապետութեան եւ միւս կողմից` Եւրոպական համայնքների ու դրանց անդամ պետութիւնների միջեւ գործընկերութեան եւ համագործակցութեան համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետութեան եւ Ռումինիայի միանալու մասին» արձանագրութիւնը, - Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Եւրոպական համայնքների յանձնաժողովի միջեւ 2008թ.-ի փետրուարի 7-ին Բրիւսէլում եւ 2008թ.-ի յուլիսի 7-ին Երեւանում ստորագրուած «Միջուկային անվտանգութեան 2007թ.-ի գործողութիւնների ծրագրի` Մաս երկրորդ» ֆինանսաւորման համաձայնագիրը: Վերջին համաձայնագրով Հայաստանին տրամադրուող դրամաշնորհի ընդհանուր գումարը 7,2 մլն եւրօ է: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանի, այդ գումարի հիմնական մասը` 6,4 մլն եվրոն, նպատակաուղղուելու է Հայաստանի ատոմային էլեկտրակայանում վթարների կանխմանը, չափիչ սարքավորումների եւ հսկողութեան համակարգերի բարելաւմանը, իսկ 0,8 մլն եվրոն` ՀՀ կառավարութեանն առընթեր Միջուկային անվտանգութեան կարգաւորման պետական կոմիտէի ինստիտուցիոնալ կարողութիւնների բարելաւմանը:
  -   Տնտեսութիւն