Եվրոհամայնքը Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին<br /> կտրամադրի 7,2 մլն եվրոյի դրամաշնորհ<br />


Եվրոհամայնքը Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին
կտրամադրի 7,2 մլն եվրոյի դրամաշնորհ

  • 24-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը փետրվարի 24-ին վավերացրեց նախօրեին քննարկված երեք միջազգային համաձայնագրեր. - 2008 թ.-ի հուլիսի 6-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, - 2007թ.-ի հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրված «Մի կողմից` Հայաստանի Հանրապետության եւ մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետության եւ Ռումինիայի միանալու մասին» արձանագրությունը, - Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ 2008թ.-ի փետրվարի 7-ին Բրյուսելում եւ 2008թ.-ի հուլիսի 7-ին Երեւանում ստորագրված «Միջուկային անվտանգության 2007թ.-ի գործողությունների ծրագրի` Մաս երկրորդ» ֆինանսավորման համաձայնագիրը: Վերջին համաձայնագրով Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի ընդհանուր գումարը 7,2 մլն եվրո է: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի, այդ գումարի հիմնական մասը` 6,4 մլն եվրոն, նպատակաուղղվելու է Հայաստանի ատոմային էլեկտրակայանում վթարների կանխմանը, չափիչ սարքավորումների եւ հսկողության համակարգերի բարելավմանը, իսկ 0,8 մլն եվրոն` ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play