Տնտհամագործակցության հարցերով հայ-բելառուսական յանձնաժողովի<br /> հերթական նիստը կանցկացուի մարտի 2-4-ին` Մինսկում<br />


Տնտհամագործակցության հարցերով հայ-բելառուսական յանձնաժողովի
հերթական նիստը կանցկացուի մարտի 2-4-ին` Մինսկում

  • 09-02-2009 15:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսական համագործակցութեան հարցերով հայ-բելառուսական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստի ժամկէտների եւ օրակարգի ճշգրտմանն էր նուիրուած Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի եւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազօր դեսպան Ստեպան Սուխորենկոյի փետրուարի 9-ի հանդիպումը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, քննարկման արդիւնքում կողմերը պայմանաւորուել են յանձնաժողովի հերթական նիստը անցկացնել մարտի 2-4-ին` Մինսկում: Դեսպանը առաջարկել է Ն.Երիցյանի գլխաւորութեամբ հայկական պատուիրակութեան Մինսկ կատարելիք այցի օրակարգում ներառել շրջայց տեղի արդիւնաբերական, գիւղատնտեսական եւ տնտեսութեան այլ ոլորտների խոշոր արտադրամասեր` աշխատանքային գործընթացին աւելի մօտիկից ծանօթանալու նպատակով, ինչպէս նաեւ կազմակերպել հանդիպումներ Բելառուսի խոշոր հայ գործարարների եւ բելառուսահայության հետ:
  -   Տնտեսութիւն