Տնտհամագործակցության հարցերով հայ-բելառուսական հանձնաժողովի<br /> հերթական նիստը կանցկացվի մարտի 2-4-ին` Մինսկում<br />


Տնտհամագործակցության հարցերով հայ-բելառուսական հանձնաժողովի
հերթական նիստը կանցկացվի մարտի 2-4-ին` Մինսկում

  • 09-02-2009 15:26:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամկետների եւ օրակարգի ճշգրտմանն էր նվիրված Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի եւ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի փետրվարի 9-ի հանդիպումը: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են հանձնաժողովի հերթական նիստը անցկացնել մարտի 2-4-ին` Մինսկում: Դեսպանը առաջարկել է Ն.Երիցյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության Մինսկ կատարելիք այցի օրակարգում ներառել շրջայց տեղի արդյունաբերական, գյուղատնտեսական եւ տնտեսության այլ ոլորտների խոշոր արտադրամասեր` աշխատանքային գործընթացին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, ինչպես նաեւ կազմակերպել հանդիպումներ Բելառուսի խոշոր հայ գործարարների եւ բելառուսահայության հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play