Հայաստանի կառավարութիւնը հետեւողական է լինելու Երեւանի<br /> ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում<br />


Հայաստանի կառավարութիւնը հետեւողական է լինելու Երեւանի
ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում

  • 29-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը կառավարութեան յունվարի 29-ի նիստում յայտարարեց, որ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրայ գտնուող ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում իրենք հետեւողական են լինելու: «Չենք զիջելու այն բոլոր ճնշումներին, որոնք այսօր առկայ են: Մենք գնալու ենք մինչեւ վերջ եւ, եթէ այդ մարդը ի վիճակի չէ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել հազարաւոր աշխատողների համար, ապա կգտնուեն ուրիշները, ովքեր պատրաստ են այդ ծառայութիւնները մատուցելու»,- ընդգծեց վարչապետը: Տ.Սարգսեյանի խօսքերով, ինքը շուկայի աշխատակիցներից ստացել է դիմում, որով մարդիկ բողոքում են ոսկու շուկայում տիրող անմարդկային աշխատանքային պայմաններից: Աշխատողների համար ապահովուած չեն տարրական աշխատանքային պայմաններ, բազմաթիւ խնդիրներ կան` սանիտարահիգիենիկ, առողջապահական, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային անվտանգութեան ապահովման եւ այլ առումներով: Այս ամէնին զուգահեռ, վաճառատեղի 1 քմ-ի համար ոսկու շուկայի աշխատակիցները վճարում են ահռելի գումարներ: Նշուեց, որ շուկայում գործում են նաեւ արտադրամասեր, որոնք ծաւալներով չեն զիջում ոսկերչական գործարանին, սակայն այստեղ նույնպես չեն պահպանւում անվտանգութեան կանոնները: Ըստ Տ.Սարգսեյանի, առեւտրի վայրի կազմակերպիչը շուկայի աշխատակիցներին ասել է, որ եթէ այս պայմանները նրանց «ձեռք չի տալիս, ապա կարող են չաշխատել»: Սակայն, վարչապետի խօսքերով, մարդիկ աշխատանքը եւ իրենց չնչին եկամուտները չկորցնելու համար ստիպուած համակերպւում են: «Իսկ առեւտրի կազմակերպիչը պետութիւնից թաքցնում է գերշահույթը եւ այդ եկամուտների հաշուին կառուցում էլիտար տներ, Ծաղկաձորում դղյակներ»,- նշեց Տ.Սարգսեանը: Բացի դրանից, ըստ նրա, յայտնաբերուել են հարիւրաւոր չգրանցուած աշխատողներ, ինչը հարկերից խուսափելու եւս մէկ դրսեւորում է:
  -   Տնտեսութիւն