2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանից արտահանման ծաւալը<br /> նուազել է 4,5%-ով, իսկ ներմուծմանն աճել` 39,5%-ով<br />


2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանից արտահանման ծաւալը
նուազել է 4,5%-ով, իսկ ներմուծմանն աճել` 39,5%-ով

  • 14-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-նոյեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 526 մլրդ դրամ կամ 4 մլրդ 992,6 մլն ԱՄՆ դոլար, այդ թւում ապրանքների արտահանումը` 308 մլրդ դրամ կամ 1 մլրդ 7,6 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1 մլրդ 218 դրամ կամ 3 մլրդ 985 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 910 մլրդ դրամով (2 մլրդ 977,4 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 892,4 մլրդ դրամով (2 մլրդ 919,7 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-նոյեմբերին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-նոյեմբերի նկատմամբ նուազել է 4,5%-ով, իսկ ներմուծմանն աճել` 39,5%-ով: 2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 317 մլն 109 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 2,6%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 1 մլրդ 35 մլն 145,6 հազ. դոլար` աճելով 30,2%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 202 մլն 195,6 հազ. դոլար եւ աճել 10,3%-ով, իսկ ներմուծումը` 589 մլն 771,3 հազ. դոլար` աճելով 18,2%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 76 մլն 920,4 հազ. դոլար (աճը` 4,7%), ներմուծմանը` 161 մլն 496,2 հազ. դոլար (աճը` 38,8%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 20 մլն 668,4 հազ. դոլար (նուազումը` 53,2%), ներմուծմանը` 242 մլն 26,3 հազ. դոլար (աճը` 57,3%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-նոյեմբերին կազմել է 548 մլն 364,1 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 7,2%-ով, իսկ ներմուծումը` 1 մլրդ 66 մլն 544,5 հազ. դոլար` աճելով 22,7%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 87 մլն 404,9 հազ. դոլար (նուազումը` 0,9%), ներմուծումը` 117 մլն 594,3 հազ. դոլար (նուազումը` 20,6%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 55 մլն 237,8 հազ. դոլար (աճը` 25,9%), ներմուծումը` 26 մլն 878,7 հազ. դոլար (աճը` 0,7%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 174 մլն 339,2 հազ. դոլար (աճը` 13,4%), իսկ ներմուծմանը` 141 մլն 725,8 հազ. դոլար (աճը` 39,6%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 10 մլն 136,4 հազ. դոլար (աճը` 24,7%), ներմուծումը` 80 մլն 212,5 հազ. դոլար (աճը` 33,8%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 185,2 հազ. դոլար (նուազումը` 92,9%), ներմուծումը` 46 մլն 714,1 հազ. դոլար (նուազումը` 17%): 2008թ.-ի յունուար-նոյեմբերին Հայաստանից Իտալիա են արտահանուել 26 մլն 212,6 հազ. դոլարի (նուազումը` 7,4%), ներմուծուել` 111 մլն 549,9 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 28,4%), Նիդեռլանդներ արտահանուել են 128 մլն 41,9 հազ. դոլարի ապրանքներ (նուազումը` 10,1%), ներմուծուել` 44 մլն 839,6 հազ. դոլարի (աճը` 30,3%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 38 մլն 526,1 հազ. դոլար (աճը` 21,8 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 121 մլն 192 հազ. դոլար (աճը` 16,4%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 11 մլն 147,5 հազ. դոլար (նուազումը` 28%) եւ 23 մլն 589,8 հազ. դոլար (աճը` 95,5%), Չեխիայի պարագայում, համապատասխանաբար, 1 մլն 414 հազ. դոլար (նուազումը` 36,6%) եւ 16 մլն 666,7 հազ. դոլար (աճը` 38,5%), Լեհաստանի պարագայում` 5 մլն 220,7 հազ. դոլար (նուազումը` 20%) եւ 13 մլն 835,7 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ), Սլովակիայի պարագայում` 204,9 հազ. դոլար (աճը` 10,2 անգամ) եւ 6 մլն 551,8 հազ. դոլար (աճը` 74%): Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-նոյեմբերին կազմել է 142 մլն 131,9 հազ. դոլար (նուազումը` 34,7%), իսկ ներմուծմանը` 1 մլրդ 883 մլն 270,5 հազ. դոլար (աճը` 57,9%): Իսրայել արտահանումը կազմել է 4 մլն 944,8 հազ. դոլար (նուազումը` 79,9%), ներմուծումը` 21 մլն 371,1 հազ. դոլար (նուազումը` 37,4%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 47 մլն 777,7 հազ. դոլար (նուազումը` 0,2%) եւ 262 մլն 103,2 հազ. դոլար (աճը` 47,6%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 10 մլն 231,9 հազ. դոլար (աճը` 77,7%) եւ 458 մլն 898,7 հազ. դոլար (աճը` 66,7%), Իրանի պարագայում` 23 մլն 947,2 հազ. դոլար (նուազումը` 32,2%) եւ 218 մլն 53,7 հազ. դոլար (աճը` 73,5%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 805 հազ. դոլար (նուազումը` 37,1%) եւ 212 մլն 277,1 հազ. դոլար (աճը` 90,5%), Շվեյցարիայի պարագայում` 12 մլն 74,5 հազ. դոլար (նուազումը` 75,1%) եւ 83 մլն 278,6 հազ. դոլար (աճը` 14,6%), Չինաստանի պարագայում` 1 մլն 690 հազ. դոլար (նուազումը` 71,9%) եւ 151 մլն 716,4 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 514,8 հազ. դոլար (2007թ.-ի յունուար-նոյեմբերին ապրանքներ չեն արտահանուել), ներմուծումը` 97 մլն 262,1 հազ. դոլար (աճը` 17,6%), Հնդկաստանի պարագայում` 2 մլն 234,1 հազ. դոլար (նուազումը` 16,7%) եւ 17 մլն 396,9 հազ. դոլար (աճը` 57,8%), Կանադայի պարագայում` 14 մլն 209,1 հազ. դոլար (աճը` 2,6 անգամ) եւ 28 մլն 853,1 հազ. դոլար (աճը` 2,3 անգամ):
  -   Տնտեսութիւն