Եղվարդում նախատեսւում է կառուցել լճափնյա հանգստավայրեր<br />


Եղվարդում նախատեսւում է կառուցել լճափնյա հանգստավայրեր

  • 16-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին Զարգացման հայկական գործակալութիւնում (ԶՀԳ) քննարկվեց «ԷՄ ՋԻ ԷՄ ՄԻՌԱԺ» ընկերութեան կողմից ներկայացուած ներդրումային ծրագիրը, որի համաձայն նախատեսւում է մինչեւ 2014թ.-ը Եղվարդում կառուցել Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր: Ծրագրի ղեկավար Արմէն Վարդանեանը յայտնեց, որ այս նախագիծը արժանացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան, պետական այրերի հաւանութեանը: Ըստ նրա, ծրագիրը հնարաւորութիւն կտայ Հայաստանում զարգացնել ոչ միայն միջազգային, այլեւ ներքին զբոսաշրջությունը: Ներկայացնելով նախագիծը, Ա.Վարդանեանը նշեց, որ առաջին հերթին պէտք է վերսկսել Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը դադարեցուել էր խորհրդային իշխանութեան փլուզումից յետոյ: Ըստ նրա, ջրամբարի ափամերձ տարածքներից բացւում են հրաշալի տեսարաններ դէպի Արարատ, Հայկական Պար, Արագած եւ Արա լեռները, ինչը տուրիզմի զարգացման համար լաւ նախադրեալ է: Ա.Վարդանեանի խօսքերով, հիւրանոցային համալիրի արտաքին կառուցվածը կրկնօրինակում է Սիսն ու Մասիսը, իսկ նրանց կողքին դէպի վեր է խոյանում Նոր Հայաստան երկնաքեր կառոյցը: 1000 հա մակերեսով ջրամբարի ափին կառուցոուած այս համալիրում նախատեսւում է 2,5 հազար անհատական սեփականութիւն հանդիսացող հիւրանոցային համարներ: Ա.Վարդանեանը յայտնեց, որ ամբողջ համալիրի եւ ջրամբարի շինարարութեան համար անհրաժեշտ է 300 մլն ԱՄՆ դոլար, որից 100 մլն-ը` ջրամբարի կառուցման համար: Ըստ նրա, անհատական համարների գնորդներին ներդրողների կողմից կառաջարկուի ֆինանսաւկորում. 50 հազ. դոլար կանխավճար, 20 տարուայ մարման ժամկէտ` 10,5% տարեկան տոկոսադրույքով: Գնորդը անձամբ կվճարի միայն 6 տարի, որից յետոյ այն կվճարուի գնորդի սեփականութիւնը հանդիսացող հիւրանոցային համարի վարձակալութիւնից ստացուած եկամուտներից: Այսպիսով, գնորդը կվճարի ընդամէնը 120 հազ. դոլար: Ա.Վարդանեանը վստահեցնում է, որ այդ աշխատանքները սկսելու համար կպահանջուի 100 մլն դոլար, որից յետոյ կօգտագործուեն համարների վաճառքից ստացուած ֆինանսական հոսքերը: Ա.Վարդանեանը նշեց, որ ջրամբարի եւ միջազգային չափանիշներին համապատասխանող համալիրի շինարարութիւնը նախատեսւում է աւարտել 2014թ.-ը, որպէսզի 2015թ.-ին` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին, այնտեղ հյուրընկալվեն արտերկրից ժամանած հիւրերը: Նա միաժամանակ յայտնեց, որ ԶՀԳ-ն հետ համագործակցութեան արդիւնքում 2 խոշոր ընկերութիւններ ծրագրով հետաքրքրուած են: «Մենք դիմում ենք նաեւ ՀՀ կառավարութեանը, որպէսզի ծրագիրը ներկայացուի ներդրողներին»,- ասաց Ա.Վարդանեանը: Քննարկմանը ներկայ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսեանը նշեց, որ այս նախագիծը 2 անգամ քննարկուել է նախարարութիւնում: Ըստ նրա, նախագծի իրականացումով հնարաւոր կլինի Հայաստանում զարգացնել այլընտրանքային, մասնաւորապէս, ջրային տուրիզմը:
  -   Տնտեսութիւն