Եղվարդում նախատեսւում է կառուցել լճափնյա հանգստավայրեր
16-12-2008 21:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին
Զարգացման հայկական գործակալութիւնում (ԶՀԳ) քննարկվեց «ԷՄ ՋԻ ԷՄ
ՄԻՌԱԺ» ընկերութեան կողմից ներկայացուած ներդրումային ծրագիրը, որի
համաձայն նախատեսւում է մինչեւ 2014թ.-ը Եղվարդում կառուցել Մասիս,
Սիս եւ Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր: Ծրագրի ղեկավար Արմէն
Վարդանեանը յայտնեց, որ այս նախագիծը արժանացել է ՀՀ Էկոնոմիկայի
նախարարութեան, պետական այրերի հաւանութեանը: Ըստ նրա, ծրագիրը
հնարաւորութիւն կտայ Հայաստանում զարգացնել ոչ միայն միջազգային,
այլեւ ներքին զբոսաշրջությունը:
Ներկայացնելով նախագիծը, Ա.Վարդանեանը նշեց, որ առաջին հերթին
պէտք է վերսկսել Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը դադարեցուել էր
խորհրդային իշխանութեան փլուզումից յետոյ: Ըստ նրա, ջրամբարի
ափամերձ տարածքներից բացւում են հրաշալի տեսարաններ դէպի Արարատ,
Հայկական Պար, Արագած եւ Արա լեռները, ինչը տուրիզմի զարգացման
համար լաւ նախադրեալ է:
Ա.Վարդանեանի խօսքերով, հիւրանոցային համալիրի արտաքին
կառուցվածը կրկնօրինակում է Սիսն ու Մասիսը, իսկ նրանց կողքին դէպի
վեր է խոյանում Նոր Հայաստան երկնաքեր կառոյցը: 1000 հա մակերեսով
ջրամբարի ափին կառուցոուած այս համալիրում նախատեսւում է 2,5 հազար
անհատական սեփականութիւն հանդիսացող հիւրանոցային համարներ:
Ա.Վարդանեանը յայտնեց, որ ամբողջ համալիրի եւ ջրամբարի
շինարարութեան համար անհրաժեշտ է 300 մլն ԱՄՆ դոլար, որից 100
մլն-ը` ջրամբարի կառուցման համար: Ըստ նրա, անհատական համարների
գնորդներին ներդրողների կողմից կառաջարկուի ֆինանսաւկորում. 50 հազ.
դոլար կանխավճար, 20 տարուայ մարման ժամկէտ` 10,5% տարեկան
տոկոսադրույքով: Գնորդը անձամբ կվճարի միայն 6 տարի, որից յետոյ այն
կվճարուի գնորդի սեփականութիւնը հանդիսացող հիւրանոցային համարի
վարձակալութիւնից ստացուած եկամուտներից: Այսպիսով, գնորդը կվճարի
ընդամէնը 120 հազ. դոլար: Ա.Վարդանեանը վստահեցնում է, որ այդ
աշխատանքները սկսելու համար կպահանջուի 100 մլն դոլար, որից յետոյ
կօգտագործուեն համարների վաճառքից ստացուած ֆինանսական հոսքերը:
Ա.Վարդանեանը նշեց, որ ջրամբարի եւ միջազգային չափանիշներին
համապատասխանող համալիրի շինարարութիւնը նախատեսւում է աւարտել
2014թ.-ը, որպէսզի 2015թ.-ին` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին,
այնտեղ հյուրընկալվեն արտերկրից ժամանած հիւրերը: Նա միաժամանակ
յայտնեց, որ ԶՀԳ-ն հետ համագործակցութեան արդիւնքում 2 խոշոր
ընկերութիւններ ծրագրով հետաքրքրուած են: «Մենք դիմում ենք նաեւ ՀՀ
կառավարութեանը, որպէսզի ծրագիրը ներկայացուի ներդրողներին»,- ասաց
Ա.Վարդանեանը:
Քննարկմանը ներկայ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսեանը
նշեց, որ այս նախագիծը 2 անգամ քննարկուել է նախարարութիւնում: Ըստ
նրա, նախագծի իրականացումով հնարաւոր կլինի Հայաստանում զարգացնել
այլընտրանքային, մասնաւորապէս, ջրային տուրիզմը: