Հաշմանդամների խնդիրներին նուիրուած խորհրդարանական լսումներում<br /> արուած առաջարկները կփոխանցուեն պատկան մարմիններին<br />


Հաշմանդամների խնդիրներին նուիրուած խորհրդարանական լսումներում
արուած առաջարկները կփոխանցուեն պատկան մարմիններին

  • 17-06-2010 21:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամների խնդիրներին նուիրուած յունիսի 17-ի խորհրդարանական լսումներում արուած առաջարկները կփոխանցուեն ԱԺ պատգամաւորներին, կոալիցիայի անդամերին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ազգային փորձագետներին, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին եւ հաշուի կառնուեն յետագայ քննարկումներում: Այս մասին հաւաստիացրել են լսումները նախաձեռնած ՀՀ ԱԺ Եւրոպական ինտեգրման հարցերի եւ Մարդու իրաւունքների պաշտպանութեան ու հանրային հարցերի մշտական յանձնաժողովների նախագահներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արամ Սաֆարեանը: Լսումների թեման էր հաշմանդամություն ունեցող անձանց իրաւական եւ սոցիալ-հոգեբանական կարգավիճակի վերաբերեալ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական խմբի կողմից պատրաստած հետազօտութիւնը: Ըստ ԱԺ-ի պաշտօնական կայքէջի, հիմնական զեկուցող, Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուած դիմում-բողոքներում առաջ քաշված հիմնախնդիրները վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք շատ հարցերում ծանօթ չեն հաշմանդամների վերաբերեալ ՀՀ օրէնսդրութեանը: Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուած դիմում-բողոքների ուսումնասիրութեան արդիւնքում ՄԻՊ-ի գրասենեակի կողմից օրէնսդրութեան խախտումներ չեն արձանագրուել եւ մատնանշել են խնդրի լուծման իրաւական եղանակները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարեանը,որպէս ոլորտում պետութեան վարած քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններ, նշել է հաշմանդամ երեխաներին մատչելի կրթութեան ապահովման, հաշմանդամների զբաղվածության եւ սոցիալական ձեռնարկութիւնների ստեղծման խնդիրները: Լսումներին մասնակցած ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց ելոյթներում անդրադարձել են տրանսպորտի հետ կապուած խնդիրներին եւ առաջարկել այն մատչելի դարձնել հաշմանդամների համար: Ուշադրութիւն է հրաւիրուել նաեւ այն հանգամանքի վրայ, որ հաշմանդամները ընտրութիւններին չեն կարողանում մասնակցել ընտրատարածքներում թեքահարթակներ չլինելու պատճառով: Անդրադարձ է եղել նաեւ մտաւոր խնդիրներ ունեցող հաշմանդամ երեխաների դաստիարակութեանը, կրթությանը, զինուորական ծառայութեանը, ընտրական իրաւունքի իրացմանը, հաշմանդամների զբաղվածությանն առնչուող խնդիրների: Կարեւորվել է հաշմանդամ երեխաների համար համապատասխան մարզադպրոցների ստեղծումը:
  -   Քաղաքական