ՓՀԵՆՅԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիւսիսային Կորեան «խիստ
միջոցների» կդիմի, եթէ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը պատասխան
գործողութիւններ ձեռնարկի հրթիռի արձակման առնչութեամբ:
Ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», ՄԱԿ-ին առընթեր ԿԺԴՀ մշտական
ներկայացուցչի տեղակալ Պակ Տոկ Խունը յայտարարել է, որ Փհենյանը
պատրաստ կլինի խստօրէն պատասխանելու ՄԱԿ-ին` հրթիռի արձակման հետ
կապուած միջոցներ ձեռնարկելու համար:
«Մենք թոյլ չենք տայ խախտել մեր ինքնիշխանութիւնը»,- նշել է
նա: