ԿԺԴՀ-ն սպառնում է ՄԱԿ-ին<br />


ԿԺԴՀ-ն սպառնում է ՄԱԿ-ին

  • 08-04-2009 15:53:00   | Կորեայի Հանր.  |  Միջազգային
ՓՀԵՆՅԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կորեան «խիստ միջոցների» կդիմի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխան գործողություններ ձեռնարկի հրթիռի արձակման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Ռոյթերը», ՄԱԿ-ին առընթեր ԿԺԴՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Պակ Տոկ Խունը հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ կլինի խստորեն պատասխանելու ՄԱԿ-ին` հրթիռի արձակման հետ կապված միջոցներ ձեռնարկելու համար: «Մենք թույլ չենք տա խախտել մեր ինքնիշխանությունը»,- նշել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play