Մոսկուայի քաղաքապետը խօստանում է փակել մայրաքաղաքային բոլոր<br /> խաղային հաստատութիւնները<br />


Մոսկուայի քաղաքապետը խօստանում է փակել մայրաքաղաքային բոլոր
խաղային հաստատութիւնները

  • 21-01-2009 17:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ այս տարուայ կէսերը բոլոր խաղային հաստատութիւնները Մոսկուայից կհանուեն, յայտարարել է Մոսկուայի քաղաքապետ Եուրի Լուժկովը: Դրանից բացի, նա խոստացել է պատասխանատւութեան ենթարկել բոլոր նրանց, ովքեր կբացեն ընդհատակյա խաղատներ: Այժմ Մոսկուայում գործում են 555 խաղային հաստատութիւններ: Ռուսական «լասվեգասներ» պէտք է յայտնուեն Կալինինգրադի մարզում, Ալթայի եւ Պրիմորիէի երկրամասերում, ինչպէս նաեւ Ռոստովի մարզի եւ Կրասնոդարի երկրամասի միջեւ:
  -   Միջազգային