Մոսկվայի քաղաքապետը խոստանում է փակել մայրաքաղաքային բոլոր<br /> խաղային հաստատությունները<br />


Մոսկվայի քաղաքապետը խոստանում է փակել մայրաքաղաքային բոլոր
խաղային հաստատությունները

  • 21-01-2009 17:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ այս տարվա կեսերը բոլոր խաղային հաստատությունները Մոսկվայից կհանվեն, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Դրանից բացի, նա խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր կբացեն ընդհատակյա խաղատներ: Այժմ Մոսկվայում գործում են 555 խաղային հաստատություններ: Ռուսական «լասվեգասներ» պետք է հայտնվեն Կալինինգրադի մարզում, Ալթայի եւ Պրիմորիեի երկրամասերում, ինչպես նաեւ Ռոստովի մարզի եւ Կրասնոդարի երկրամասի միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play