Լատինական Ամերիկայի երկրները պահանջել են ԱՄՆ-ից դադարեցնել
Կուբայի շրջափակումը
18-12-2008 16:37:00 | | Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լատինական Ամերիկայի
եւ Կարիբեան աւազանի երկրների առաջնորդները ԱՄՆ-ի կառավարութիւնից
պահանջել են անյապաղ վերացնել Կուբայի տնտեսական շրջափակումը,
ասւում է Բրազիլիայում աւարտուած տարածաշրջանային երկրների
գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Լատինական Ամերիկայի եւ Կարիբեան աւազանի երկրների երկօրեայ
գագաթնաժողովին մասնակցում էին 33 պետութիւնների եւ
կառավարությունների ղեկավարներ: Հանդիպման հիմնական թեմաներից է
եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի յաղթահարման հարցերը: