Լատինական Ամերիկայի երկրները պահանջել են ԱՄՆ-ից դադարեցնել<br /> Կուբայի շրջափակումը<br />


Լատինական Ամերիկայի երկրները պահանջել են ԱՄՆ-ից դադարեցնել
Կուբայի շրջափակումը

  • 18-12-2008 16:37:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների առաջնորդները ԱՄՆ-ի կառավարությունից պահանջել են անհապաղ վերացնել Կուբայի տնտեսական շրջափակումը, ասվում է Բրազիլիայում ավարտված տարածաշրջանային երկրների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում: Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների երկօրյա գագաթնաժողովին մասնակցում էին 33 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Հանդիպման հիմնական թեմաներից է եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play