Լատինական Ամերիկայի երկրները պահանջել են ԱՄՆ-ից դադարեցնել
Կուբայի շրջափակումը
18-12-2008 16:37:00 | Բրազիլիա | Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լատինական Ամերիկայի
եւ Կարիբյան ավազանի երկրների առաջնորդները ԱՄՆ-ի կառավարությունից
պահանջել են անհապաղ վերացնել Կուբայի տնտեսական շրջափակումը,
ասվում է Բրազիլիայում ավարտված տարածաշրջանային երկրների
գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում:
Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների երկօրյա
գագաթնաժողովին մասնակցում էին 33 պետությունների եւ
կառավարությունների ղեկավարներ: Հանդիպման հիմնական թեմաներից է
եղել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցերը: