ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՉՈՐՍ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ<br /> ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՈՒԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՉՈՐՍ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ
ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 03-11-2008 17:11:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայում կաբելային հեռուստատեսութեան խոշորագոյն օպերատոր «Վոլյան», որին բաժին է ընկնում Կիեւի բաժանորդների 80%-ը, նոյեմբերի 1-ից հեռարձակումից հանել է չորս ռուսական հեռուստաալիքներ: Ինչպէս յայտնել են ընկերութիւնում, Հեռուստատեսութեան եւ ռադիոհեռարձակման ազգային խորհրդի որոշման համաձայն, որը կաբելային օպերատորներին պարտավորեցրել է նոյեմբերի 1-ից դադարեցնել այն հեռուստաալիքների վերահեռարձակումը, որոնք չեն թարգմանվում ուկրաիներէն, անջատուել են Առաջին ալիքը, ՌՏՌ-Պլանետան, TVCI, ՌենTV-ն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ուկրաինական իշխանութիւնների որոշումը, յայտարարել է, որ Ռուսաստանը ձգտելու է հասնել Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերականգնման:
  -   Միջազգային