ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՉՈՐՍ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ<br /> ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՉՈՐՍ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԻ
ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 03-11-2008 17:11:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայում կաբելային հեռուստատեսության խոշորագույն օպերատոր «Վոլյան», որին բաժին է ընկնում Կիեւի բաժանորդների 80%-ը, նոյեմբերի 1-ից հեռարձակումից հանել է չորս ռուսական հեռուստաալիքներ: Ինչպես հայտնել են ընկերությունում, Հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ազգային խորհրդի որոշման համաձայն, որը կաբելային օպերատորներին պարտավորեցրել է նոյեմբերի 1-ից դադարեցնել այն հեռուստաալիքների վերահեռարձակումը, որոնք չեն թարգմանվում ուկրաիներեն, անջատվել են Առաջին ալիքը, ՌՏՌ-Պլանետան, TVCI, ՌենTV-ն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ուկրաինական իշխանությունների որոշումը, հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտելու է հասնել Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերականգնման:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play