ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է «ՆԱՑԻՈՆԱԼ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ<br /> ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ<br />


ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ Է «ՆԱՑԻՈՆԱԼ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐԸ

  • 24-10-2008 16:42:00   |   |  Միջազգային
ԶԱԳՐԵԲ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւտոմեքենայի պայթիւնի հետեւանքով զոհուել են խորվաթական «Նացիոնալ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Իվո Պուկանիչը եւ մարկետինգի ծառայութեան ղեկավար Նիկո Ֆրանիչը: Դէպքը տեղի է ունեցել Զագրեբի կենտրոնում ` «Նացիոնալի» խմբագրատան մօտ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանութիւնը շրջափակել է դէպքի վայրը, հանդէսի խմբագրութիւն է եկել Զագրեբի քաղաքապետ Միլան Բանդիչը: Նախնական տուեալներով, պայթուցիկ սարք է տեղադրուած եղել Պուկանիչի աւտոմեքենայում:
  -   Միջազգային