ՌԴ-ՈՒՄ ՏԱՐՈՒԱՅ ՍԿԶԲԻՑ ԿԱՆԽՈՒԵԼ Է 35-ԻՑ ԱՒԵԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ<br />


ՌԴ-ՈՒՄ ՏԱՐՈՒԱՅ ՍԿԶԲԻՑ ԿԱՆԽՈՒԵԼ Է 35-ԻՑ ԱՒԵԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՓՈՐՁ

  • 14-10-2008 19:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թուականի սկզբից Ռուսաստանում հասարակական վայրերում 35-ից աւելի ահաբեկչական գործողութեան փորձ է կանխուել, ձերբակալուել են 350-ից աւելի զինյալներ եւ նրանց մեղսակիցներ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտէի ղեկավար, ՌԴ ԱԴԾ տնօրէն Ալեքսանդր Բորտնիկովը: «Ընթացիկ տարում բացայայտուել եւ կանխարգելուել է ահաբեկչական բնոյթի 69 հանցագործութիւն, որոնցից 36-ը ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Ձերբակալուել են բանդիտական կազմաւորումների 350-ից աւելի ակտիւ անդամներ եւ նրանց մեղսակիցներ»,- ասել է Բորտնիկովը:
  -   Միջազգային