ՌԴ-ՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ԿԱՆԽՎԵԼ Է 35-ԻՑ ԱՎԵԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ<br /> ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ<br />


ՌԴ-ՈՒՄ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ԿԱՆԽՎԵԼ Է 35-ԻՑ ԱՎԵԼԻ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

  • 14-10-2008 19:08:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008 թվականի սկզբից Ռուսաստանում հասարակական վայրերում 35-ից ավելի ահաբեկչական գործողության փորձ է կանխվել, ձերբակալվել են 350-ից ավելի զինյալներ եւ նրանց մեղսակիցներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի ղեկավար, ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: «Ընթացիկ տարում բացահայտվել եւ կանխարգելվել է ահաբեկչական բնույթի 69 հանցագործություն, որոնցից 36-ը ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Ձերբակալվել են բանդիտական կազմավորումների 350-ից ավելի ակտիվ անդամներ եւ նրանց մեղսակիցներ»,- ասել է Բորտնիկովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play