ՖՐԱՆՍԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ

  • 05-05-2008 20:03:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նիկոլա Սարկոզիի ժողովրդականությունը նուազել է ամենացածր մակարդակի Ֆրանսիայի նախագահ իր ընտրվելուց մէկ տարի անց: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման տուեալները, որ անցկացուել է «Ֆիգարօ» թերթի պատուէրով: Ինչպէս ցոյց է տուել ուսումնասիրութիւնը, նախագահի վարած քաղաքականութիւնից դժգոհների թիւը կազմում է ռեկորդային 63%, իսկ Սարկոզիին սատարում է ընդամէնը 35%-ը: Սարկոզիի ժողովրդականության ցածր մակարդակի մասին է վկայում նաեւ այն, որ իր վարած բարեփոխումների ուղեգծին հաւանութիւն է տալիս հարցուածների սոսկ 40%-ը: Մնացած 58%-ը պատասխանել են, որ իրենք «դժգոհ են» կամ «շատ դժգոհ են» բարեփոխումներից: Հեռախօսային հարցմանը, որ անցկացուել է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 2-ը, մասնակցել են 18 տարեկանից բարձր հազարից աւելի ֆրանսիացիներ:
  -   Միջազգային