ՖՐԱՆՍԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ<br />


ՖՐԱՆՍԻԱՆ ԴԺԳՈՀ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԿՈԶԻԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

  • 05-05-2008 20:03:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նիկոլա Սարկոզիի ժողովրդականությունը նվազել է ամենացածր մակարդակի Ֆրանսիայի նախագահ իր ընտրվելուց մեկ տարի անց: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որ անցկացվել է «Ֆիգարո» թերթի պատվերով: Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, նախագահի վարած քաղաքականությունից դժգոհների թիվը կազմում է ռեկորդային 63%, իսկ Սարկոզիին սատարում է ընդամենը 35%-ը: Սարկոզիի ժողովրդականության ցածր մակարդակի մասին է վկայում նաեւ այն, որ իր վարած բարեփոխումների ուղեգծին հավանություն է տալիս հարցվածների սոսկ 40%-ը: Մնացած 58%-ը պատասխանել են, որ իրենք «դժգոհ են» կամ «շատ դժգոհ են» բարեփոխումներից: Հեռախոսային հարցմանը, որ անցկացվել է ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 2-ը, մասնակցել են 18 տարեկանից բարձր հազարից ավելի ֆրանսիացիներ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play