ԼԱՊԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիւիայի նախագահ Էվո
Մորալեսը ֆուտբոլ է խաղալու «Լիտորալ» ակումբի կազմում, հաղորդում
է արգենտինական Clarin թերթը:
Բոլիւիայի նախագահը դէմ է ծովի մակարդակից երեք հազար մետրից
աւելի բարձրութեան վրայ առանց ֆուտբոլիստների երկշաբաթյա
ադապտացիայի պաշտօնական խաղերի անցկացման ՖԻՖԱ-ի արգելքին:
Վերջերս Էվո Մորալեսը Բոլիւիայի մայրաքաղաքի Hernando Siles
մարզադաշտում (ծովի մակերեւոյթից 3600 մետր) խաղացել է Մարադոնայի
թիմի դէմ: Հանդիպմանը, որին մասնակցել են յայտնի ֆուտբոլիստներ
(օրինակ, «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Մաթիաս Ալմեյդան), նա
գրաւել է հակառակորդի դարպասը: