ԲՈԼԻՒԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ԴԱՐՁԵԼ<br />


ԲՈԼԻՒԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է ԴԱՐՁԵԼ

  • 28-03-2008 17:06:00   |   |  Միջազգային
ԼԱՊԱՍ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիւիայի նախագահ Էվո Մորալեսը ֆուտբոլ է խաղալու «Լիտորալ» ակումբի կազմում, հաղորդում է արգենտինական Clarin թերթը: Բոլիւիայի նախագահը դէմ է ծովի մակարդակից երեք հազար մետրից աւելի բարձրութեան վրայ առանց ֆուտբոլիստների երկշաբաթյա ադապտացիայի պաշտօնական խաղերի անցկացման ՖԻՖԱ-ի արգելքին: Վերջերս Էվո Մորալեսը Բոլիւիայի մայրաքաղաքի Hernando Siles մարզադաշտում (ծովի մակերեւոյթից 3600 մետր) խաղացել է Մարադոնայի թիմի դէմ: Հանդիպմանը, որին մասնակցել են յայտնի ֆուտբոլիստներ (օրինակ, «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Մաթիաս Ալմեյդան), նա գրաւել է հակառակորդի դարպասը:
  -   Միջազգային