ՓԵՏՐՈՒԱՐԻ 5-ԻՆ ՊԱՇՏՕՆԱՊԷՍ ԿԲԱՑՈՒԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ
«ՊՐՈԿՐԵԴԻՏԲԱՆԿ»-Ի ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂԸ
18-01-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 5-ին պաշտօնապէս
կբացուի գերմանական «պրոկրեդիբանկ»-ի հայաստանեան մասնաճիւղը: Այս
մասին յունվարի 18-ի ասուլիսում յայտնեց Գերմանիայի պետական
«Վերականգնման վարկերի բանկի» (KfW-Kreditenschaft fur
Wiederaufbau) Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգեանը:
Նրա խօսքերով, Հայաստանի մասնաճիւղը, որի կապիտալի 17%-ը
պատկանելու է KfW-ին ու Վերակառուցման եւ զարգացման եւրոպական
բանկին, կլինի 23-րդը «պրոկրեդիտբանկ»-ի միջազգային ցանցում: Ըստ
Կ.Գեւորգեանի, դա կլինի առաջին դէպքը, երբ KfW-ն մասնաբաժին
կունենայ Հայաստանում գործող բանկի կապիտալում:
KfW-ի ներկայացուցիչը նշեց, որ, ամենայն հաւանականութեամբ,
այդ բանկը 2009թ.-ի վերջից այլեւս չի ֆինանսաւորի միջկառավարական
պայմանագրի հիման վրայ իրականացyող «ՀՀ բնակարանային ֆինանսաւորման
կայուն շուկայի զարգացման ծրագիրը»: Նախատեսւում է, որ արդէն
մասնաւոր հիմունքներով KfW-ն փոքր եւ միջին բիզնեսի ու հիփոթեքային
վարկաւորման համար վարկային միջոցներ կտրամադրի «պրոկրեդիտբանկ»-ի
հայկական մասնաճիւղին, հնարաւոր է նաեւ Հայաստանում գործող այլ
բանկերի: Կ.Գեւորգեանը յիշեցրեց, որ արդէն 2006թ.-ին KfW-ն 10 մլն
դոլարի չափով վարկային միջոցներ է տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդի Ագրիկոլ»
բանկին: