ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ՄԷՋ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹԵԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ՄԷՋ

  • 14-11-2007 18:49:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի շրջակայ միջավայրի, բնապահպանութեան եւ միջուկային ռեակտորների անվտանգութեան հարցերի նախարարութիւնը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան միջազգային խորհրդի աշխատանքը արգելափակելու մէջ: «Նրանք (ամերիկացիները) չարամիտ խաղ են խաղում»,- յայտարարել է գերմանական նախարարութեան խորհրդարանական ստատս-քարտուղար Միխայէլ Մյուլլերը: Ըստ նրա, չնայած Խաղաղութեան Նոբելեան մրցանակի արժանացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան միջազգային խորհրդի ճանաչմանը եւ միանգամայն ակնյայտ փաստերին, ԱՄՆ-ն կրկին փորձում է նուազեցնել փոխադարձ կապը ջերմոցային գազերի մարդու կողմից իրականացyող էմիսիայի եւ կլիմայի փոփոխութիւնների միջեւ:
  -   Միջազգային