ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ՄԵՋ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼՈՒ ՄԵՋ

  • 14-11-2007 18:49:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության եւ միջուկային ռեակտորների անվտանգության հարցերի նախարարությունը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության միջազգային խորհրդի աշխատանքը արգելափակելու մեջ: «Նրանք (ամերիկացիները) չարամիտ խաղ են խաղում»,- հայտարարել է գերմանական նախարարության խորհրդարանական ստատս-քարտուղար Միխայել Մյուլլերը: Ըստ նրա, չնայած Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության միջազգային խորհրդի ճանաչմանը եւ միանգամայն ակնհայտ փաստերին, ԱՄՆ-ն կրկին փորձում է նվազեցնել փոխադարձ կապը ջերմոցային գազերի մարդու կողմից իրականացվող էմիսիայի եւ կլիմայի փոփոխությունների միջեւ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play