ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԿԹՈՂՆԻ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՒՈՐ<br /> ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՕՆԸ ՄԻՆՉԵՒ ԵՐԴՄՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԿԹՈՂՆԻ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՒՈՐ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՕՆԸ ՄԻՆՉԵՒ ԵՐԴՄՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

  • 08-11-2007 19:30:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հաստատել է, որ մինչեւ երդմնատվության արարողութիւնը կհեռանայ երկրի զինուած ուժերի գլխաւոր հրամանատարի պաշտօնից: Այս մասին նա նոյեմբերի 8-ին յայտարարել է Պի-թի-վի պետական հեռուստաալիքի եթերում, սակայն չի նշել, թէ երբ դա կկատարուի: Բանակից իր հեռանալու հարցը յետաձգվել է երկրում արտակարգ դրութիւն մտցնելու առնչութեամբ: Սպասւում է, որ նա այդ պաշտօնը կազատի մինչեւ երդմնատվության արարողութիւնը, որը պէտք է կայանար մինչեւ նոյեմբերի 15-ը, երբ լրանում է իր լիազօրութիւնների ներկայիս ժամկէտը: Մուշարաֆը համոզիչ յաղթանակ է տարել հոկտեմբերի 6-ի նախագահական ընտրութիւններում: Սակայն ընդդիմությունը մի շարք հանրագրերով դիմել է Գերագոյն դատարան երկրի բարձրագոյն պետական պաշտօնի ընտրութիւններին որպէս գլխաւոր հրամանատար Մուշարաֆի մասնակցութեան դէմ բողոքով` պնդելով, որ այն հակասում է Սահմանադրութեանը:
  -   Միջազգային