ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԿԹՈՂՆԻ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ<br /> ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԴՄՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ԿԹՈՂՆԻ ԲԱՆԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԴՄՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-11-2007 19:30:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարաֆը հաստատել է, որ մինչեւ երդմնատվության արարողությունը կհեռանա երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից: Այս մասին նա նոյեմբերի 8-ին հայտարարել է Պի-թի-վի պետական հեռուստաալիքի եթերում, սակայն չի նշել, թե երբ դա կկատարվի: Բանակից իր հեռանալու հարցը հետաձգվել է երկրում արտակարգ դրություն մտցնելու առնչությամբ: Սպասվում է, որ նա այդ պաշտոնը կազատի մինչեւ երդմնատվության արարողությունը, որը պետք է կայանար մինչեւ նոյեմբերի 15-ը, երբ լրանում է իր լիազորությունների ներկայիս ժամկետը: Մուշարաֆը համոզիչ հաղթանակ է տարել հոկտեմբերի 6-ի նախագահական ընտրություններում: Սակայն ընդդիմությունը մի շարք հանրագրերով դիմել է Գերագույն դատարան երկրի բարձրագույն պետական պաշտոնի ընտրություններին որպես գլխավոր հրամանատար Մուշարաֆի մասնակցության դեմ բողոքով` պնդելով, որ այն հակասում է Սահմանադրությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play