ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ <br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 08-11-2007 19:25:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան նոյեմբերի 8-ի նիստում հաւանութիւն է տրուել «ՀՀ քրէական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքի նախագծին: Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսեանը, օրէնքի ընդունումը պայմանաւորուած է տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած հանցագործությունների դէմ պայքարում իրականացyող քրեաիրավական քաղաքականութեան փոփոխման անհրաժեշտութեամբ: Ըստ նրա, նախատեսուած փոփոխություններով, տնտեսական հանցագործութեան դէպքում որպէս վարչական պատիժ տուգանքի վերին սահմանային չափը ներկայիս նուազագոյն աշխատավարձի հազարապատիկի փոխարէն նախատեսւում է դարձնել երեք հազարապատիկ, իսկ ազատազրկման ժամկէտը` 2-4 տարուայ փոխարէն դարձնել 3-5 տարի: Նշուեց նաեւ, որ վիճակագրական տուեալների համաձայն, անցած տարի արձանագրուել է տնտեսական հանցագործությունների 137 դէպք, ինչը 2005թ.-ի համեմատ կրկնակի աւելի է: Ի դէեպ, Մ.Սարգսեանը տեղեկացրեց, որ «Պիցցա դի Ռոմա» ընկերութեան տնօրէնի նկատմամբ օրերս քրէական գործ յարուցելու համար հիմք է հանդիսացել ընկերութեանը պատկանող եօթ օբյեկտներից միայն մէկում յայտնաբերուած 15 մլն դրամի (մօտ 45 հազար ԱՄՆ դոլար) չափով հարկերից խուսափելը:
  -   Տնտեսութիւն