ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ<br /> ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ <br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՍՏԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 08-11-2007 19:25:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում հավանություն է տրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես նիստից հետո հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, օրենքի ընդունումը պայմանավորված է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում իրականացվող քրեաիրավական քաղաքականության փոփոխման անհրաժեշտությամբ: Ըստ նրա, նախատեսված փոփոխություններով, տնտեսական հանցագործության դեպքում որպես վարչական պատիժ տուգանքի վերին սահմանային չափը ներկայիս նվազագույն աշխատավարձի հազարապատիկի փոխարեն նախատեսվում է դարձնել երեք հազարապատիկ, իսկ ազատազրկման ժամկետը` 2-4 տարվա փոխարեն դարձնել 3-5 տարի: Նշվեց նաեւ, որ վիճակագրական տվյալների համաձայն, անցած տարի արձանագրվել է տնտեսական հանցագործությունների 137 դեպք, ինչը 2005թ.-ի համեմատ կրկնակի ավելի է: Ի դեպ, Մ.Սարգսյանը տեղեկացրեց, որ «Պիցցա դի Ռոմա» ընկերության տնօրենի նկատմամբ օրերս քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ընկերությանը պատկանող յոթ օբյեկտներից միայն մեկում հայտնաբերված 15 մլն դրամի (մոտ 45 հազար ԱՄՆ դոլար) չափով հարկերից խուսափելը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play