ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ<br /> ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 26-10-2007 14:46:00   |   |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի, հոկտեմբերի 28-ին, Արգենտինայում կկայանան նախագահական ընտրութիւններ: Պետական բարձրագոյն պաշտօնին հաւակնում են 14 թեկնածուներ, որոնք ներկայացնում են երկրի ողջ քաղաքական գունապնակը: Դիտորդների գնահատումներով, հիմնական պայքարը կծաւալուի Ագրենտինայի ներկայիս նախագահի տիկնոջ` Քրիստինա Կիրշների, որը ամուսնու հիմնադրած «Յաղթանակի ճակատ» շարժման պաշտօնական թեկնածուն է, եւ Քաղաքացիական կոալիցիայի առաջնորդ Էլիսա Կարրիոյի միջեւ: Երրորդ թեկնածուն, որը կարող է ազդել քուէարկութեան ելքի վրայ, էկոնոմիկայի նախկին նախարար Ռոբերտո Լավանիան է, որ ներկայացնում է «Յանուն առաջադէմ ազգի» շարժումը: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, Քրիստինա Կիրշներին պատրաստ են ձայն տալ ընտրողների 43%-ից աւելին, Էլիսա Կարրիոյին` 16,8%, Ռոբերտո Լավանիային` 13,5%:
  -   Միջազգային