ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 26-10-2007 14:46:00   | Արգենտինա  |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիրակի, հոկտեմբերի 28-ին, Արգենտինայում կկայանան նախագահական ընտրություններ: Պետական բարձրագույն պաշտոնին հավակնում են 14 թեկնածուներ, որոնք ներկայացնում են երկրի ողջ քաղաքական գունապնակը: Դիտորդների գնահատումներով, հիմնական պայքարը կծավալվի Ագրենտինայի ներկայիս նախագահի տիկնոջ` Քրիստինա Կիրշների, որը ամուսնու հիմնադրած «Հաղթանակի ճակատ» շարժման պաշտոնական թեկնածուն է, եւ Քաղաքացիական կոալիցիայի առաջնորդ Էլիսա Կարրիոյի միջեւ: Երրորդ թեկնածուն, որը կարող է ազդել քվեարկության ելքի վրա, էկոնոմիկայի նախկին նախարար Ռոբերտո Լավանիան է, որ ներկայացնում է «Հանուն առաջադեմ ազգի» շարժումը: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, Քրիստինա Կիրշներին պատրաստ են ձայն տալ ընտրողների 43%-ից ավելին, Էլիսա Կարրիոյին` 16,8%, Ռոբերտո Լավանիային` 13,5%:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play