ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ՊԱՇՏՕՆԻ ՀԱՄԱՐ<br />


ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՕՆԻ ՀԱՄԱՐ

  • 17-10-2007 18:00:00   |   |  Միջազգային
ԿԻԵՎ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն յայտարարել է, որ վարչապետի պաշտօնի համար կպաշտպանի ժողովրդավարական կոալիցիայի առաջարկած թեկնածութիւնը: «Հենց Իւլեա Տիմոշենկոյի դաշինքը (ՅՈՒՏԴ) եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանութիւն» (ՄՈՒԺԻ) դաշինքն են վաղաժամկէտ ընտրութիւններում ստացել ձայների մեծամասնութիւնը եւ արդէն յայտարարել են կոալիցիա ձեւաւորելու մտադրութեան մասին, ինչպէս նաեւ նախագահի քննությանն են ներկայացրել գործողութիւնների ընդհանուր ծրագիր»,- նկատել է Յուշչենկոն ուկրաինական ժողովրդին ուղղուած իր հեռուստադիմումում: «Նարնջագույն» կոալիցիան վարչապետի պաշտօնի համար կանխավ առաջարկել էր Իւլեա Տիմոշենկոյի թեկնածութիւնը:
  -   Միջազգային