ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ<br /> ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ<br />


ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

  • 17-10-2007 18:00:00   | Ուկրաինա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար կպաշտպանի ժողովրդավարական կոալիցիայի առաջարկած թեկնածությունը: «Հենց Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը (ՅՈՒՏԴ) եւ «Մեր Ուկրաինա-Ժողովրդական ինքնապաշտպանություն» (ՄՈՒԺԻ) դաշինքն են վաղաժամկետ ընտրություններում ստացել ձայների մեծամասնությունը եւ արդեն հայտարարել են կոալիցիա ձեւավորելու մտադրության մասին, ինչպես նաեւ նախագահի քննությանն են ներկայացրել գործողությունների ընդհանուր ծրագիր»,- նկատել է Յուշչենկոն ուկրաինական ժողովրդին ուղղված իր հեռուստադիմումում: «Նարնջագույն» կոալիցիան վարչապետի պաշտոնի համար կանխավ առաջարկել էր Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play