ՍՈՄԱԼԻՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՈՒԵԼ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՈՒԵԼ

  • 11-10-2007 21:58:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի անցումային դաշնապետական կառավարութեան 33 անդամներից այսօր 22 նախարարներ հրաժարական են տուել, հաղորդում է ԱՆՍԱ իտալական լրատուական գործակալութիւնը: Այժմ վարչապետ Ալի Մոհամեդ Գեդին ստիպուած է նորացնել իր կաբինետը եւ վստահութեան քվե խնդրել Ազգային ժողովից, որտեղ դրա համար կպահանջուի 50 տոկոս գումարած մէկ ձայն: Քվեարկությունը պէտք է կայանայ Մոգադիշոյից 245 կմ հեռավորությամբ գտնուող Բայդոա քաղաքում, որտեղ գտնւում է խորհրդարանի կենտրոնակայանը: Դիտորդների կարծիքով, ներկայիս կառավարական ճգնաժամը հրահրել է Սոմալիի Հանրապետութեան ժամանակաւոր նախագահ Աբդուլահհի Յուսուֆ Ահմեդը, որը լրիւ խզել է վարչապետի հետ յարաբերութիւնները:
  -   Միջազգային