ՄՈԳԱԴԻՇՈ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի անցումային
դաշնապետական կառավարության 33 անդամներից այսօր 22 նախարարներ
հրաժարական են տվել, հաղորդում է ԱՆՍԱ իտալական լրատվական
գործակալությունը:
Այժմ վարչապետ Ալի Մոհամեդ Գեդին ստիպված է նորացնել իր
կաբինետը եւ վստահության քվե խնդրել Ազգային ժողովից, որտեղ դրա
համար կպահանջվի 50 տոկոս գումարած մեկ ձայն: Քվեարկությունը պետք
է կայանա Մոգադիշոյից 245 կմ հեռավորությամբ գտնվող Բայդոա
քաղաքում, որտեղ գտնվում է խորհրդարանի կենտրոնակայանը: Դիտորդների
կարծիքով, ներկայիս կառավարական ճգնաժամը հրահրել է Սոմալիի
Հանրապետության ժամանակավոր նախագահ Աբդուլահհի Յուսուֆ Ահմեդը,
որը լրիվ խզել է վարչապետի հետ հարաբերությունները: