ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ<br /> ԱՀԿ-Ի ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ <br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ԱՀԿ-Ի ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

  • 05-10-2007 20:55:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ին Բեռլինում կայանալու է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) Եւրոպական տարածաշրջանի «Բոլորն ընդդէմ տուբերկուլյոզի» թեմայով նախարարական ֆորում, որին մասնակցելու է նաեւ ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկյանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան Արտաքին կապերի բաժնի գլխաւոր մասնագէտ նարինէ Բեգլարեանը, ֆորումի ընթացքում կքննարկուեն տուբերկուլյոզով, յատկապէս դեղորայքակայուն, հիւանդացութեան դէպքերի տարածվածությանը, բուժմանը նուիրուած հարցեր: Ըստ նրա, ֆորումի արդիւնքում կընդունուի հռչակագիր, որով իւրաքանչիւր երկրի համար կսահմանվեն պարտաւորութիւններ այդ հիւանդութեան դէմ պայքարը ուժեղացնելու նպատակով:
  -   Հասարակութիւն