ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ<br /> ԱՀԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ <br />


ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԵՌԼԻՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ԱՀԿ-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

  • 05-10-2007 20:55:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 22-ին Բեռլինում կայանալու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի «Բոլորն ընդդեմ տուբերկուլյոզի» թեմայով նախարարական ֆորում, որին մասնակցելու է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ նարինե Բեգլարյանը, ֆորումի ընթացքում կքննարկվեն տուբերկուլյոզով, հատկապես դեղորայքակայուն, հիվանդացության դեպքերի տարածվածությանը, բուժմանը նվիրված հարցեր: Ըստ նրա, ֆորումի արդյունքում կընդունվի հռչակագիր, որով յուրաքանչյուր երկրի համար կսահմանվեն պարտավորություններ այդ հիվանդության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play