ԵՐԵՒԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-14-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ<br /> ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-14-Ը ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ
ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

  • 28-09-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 12-14-ին Երեւանում նախատեսւում է անցկացնել պոչամբարների նախագծման, կառուցման եւ շահագործման լաւագոյն փորձի փոխանակմանը եւ անվտանգութեան հանրցերի քննարկմանը նուիրուած միջազգային խորհրդակցութիւն: Այս մասին սեպտեմբերի 28-ի ասուլիսում յայտնեց ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեյանը: Նա նշեց, որ վտանգաւոր քիմիական նիւթերի եւ թափօնների էկոլոգիապէս անվտանգ կառավարման նպատակով իրականացուել է Հայաստանում գործող 870 կազմակերպություններում առաջացած արտադրութեան եւ սպառման թափօնների պետական հաշուառում ու դրանց դասակարգում ըստ վտանգաւորութեան աստիճանի: Բացի այդ, ՄԱԿ-ի Արդիւնաբերութեան զարգացման կազմակերպութեան հետ համատեղ մշակtyել եւ իրականացւում է Հայաստանում մաքուր տեխնալոգիաների ազգային ծրագիր: Ա.Յարութիւնեյանը նշեց նաեւ, որ նախարարութեան Ընդերքի պահպանութեան վարչութիւնը յունիսին անցկացրել է Ռազմավարական նշանակութիւն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրաւունքի ձեւաւորման աճուրդ, որի արդիւնքում պետբիւջէ է փոխանցուել 110 մլն դրամ (մօտ 323 հազար ԱՄՆ դոլար): 2 աճուրդ չեղեալ է ճանաչուել: Տրամադրվել է 12 ուսումնասիրութեան յատուկ լիցենզիա եւ 7 ուսումնասիրութեան լիցենզիա, որից պետբիւջէ է փոխանցուել 950 հազար դրամ:
  -   Հասարակութիւն