ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ACP-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ<br /> ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ<br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ACP-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԷՍԸ

  • 25-09-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցաւ անզուտ պղնձի արտադրութեամբ եւ իրացմամբ զբաղուող «Արմէնիան քափըր փրոգրամ» (Armenian Copper Programme) ՓԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդէսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչն ու գլխաւոր տեղաբաշխողը «Արմսվիսբանկ»-ն է, որը երաշխավորել է պարտատոմսերի ամբողջ` 500 մլն դրամի (մօտ 1,47 մլն ԱՄՆ դոլար) չափով ծաւալի տեղաբաշխումը: Ըստ ACP-ի հիմնադիր «Վալլեքս գրուպ» ընկերութեան ֆինանսական տնօրէն Գագիկ Արզումանյանի, պարտատոմսերի ընդհանուր ծաւալի 80%-ը տեղաբաշխւում է սինդիկատի միջոցով, որի կազմում ընդգրկուել են «Արմսվիսբանկ»-ը, Զարգացման հայկական բանկը եւ «Ֆյուչր կապիտալ մարկետ»-ը: Նրա խօսքերով, պարտատոմսերի մնացած 20%-ը նախատեսւում է տեղաբաշխել բաժանորդագրութեան միջոցով` մասնակցութեան հնարաւորութիւն ընձեռելով նաեւ միւս ներդրողներին: Նշուեց, որ պարտատոմսերի անուանական արժէքը 50 հազար դրամ է, քանակը` 10 հազար հատ, իսկ տարեկան տոկոսադրույքը` 10%: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, պարտատոմսերի թողարկումը, որպէս արժեթղթերի շուկայի զարգացման գործում առաջին քայլերից մէկը, նոր գործառոյթ է ինչպէս ոլորտի մասնակիցների, այնպէս էլ ՀՀ քաղաքացիների համար, որը ընդլայնում է Հայաստանի ֆինանսական շուկայի հնարաւորութիւնները: Նա հոյս յայտնեց, որ այդ օրինակին կհետեւեն նաեւ հայաստանեան այլ ձեռնարկութիւններ, որոնք այլընտարանքային ֆինանսաւորման կարիք ունեն: Նշենք, որ ACP-ն պարտատոմսեր թողարկող հայաստանեան 5-րդ ձեռնարկութիւնն է` «Վալլետտա», «Շեն կոնցեռն», «Կասկադ», «Հայռուսգազարդ» ընկերութիւններից յետոյ:
  -   Տնտեսութիւն