ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՈՒԵՑ ԲՈՐԻՍ ԳԵԼՖԱՆԴԻՆ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՊԱՐՏՈՒԵՑ ԲՈՐԻՍ ԳԵԼՖԱՆԴԻՆ

  • 19-09-2007 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄԵԽԻԿՈ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեխիկոյում անցկացուող շախմատի աշխարհի առաջնութեան եզրափակիչ մրցաշարի սեպտեմբերի 18-ին կայացած 5-րդ փուլում Լեւոն Արոնեանը սեւ խաղաքարերով պարտուեց Բորիս Գելֆանդին: Վիշվանաթան Անանդը յաղթեց Պեոտր Սվիդլերին, Ալեքսանդր Գրիշչուկը` Ալեքսանդր Մորոզեւիչին, իսկ Պետեր Լեկո - Վլադիմիր Կրամնիկ պարտիայում գրանցուեց ոչ-ոքի: 5 փուլից յետոյ 3,5 միաւորով մրցաշարի առաջատարը Վ.Անանդն է: Վ.Կրամնիկը, Ա.Գրիշչուկը եւ Բ.Գելֆանդն ունեն 3-ական, Պ.Լեկոն, Ա.Մորոզեւիչը եւ Լ.Արոնեանը` 2-ական, Պ.Սվիդլերը` 1,5 միաւոր: Սեպտեմբերի 19-ին 6-րդ փուլում Լ.Արոնեանը սեւերով մրցելու է Պեոտր Սվիդլերի հետ:
  -   Սպորտ