ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՉԹՈՂՆԵԼ<br /> ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՉԹՈՂՆԵԼ
ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆ

  • 19-09-2007 15:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միտտ Ռոմնին գրաւոր պահանջել է, որպէսզի ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադին արգէլի ելոյթ ունենալ ՄԱԿ-ի ամբիոնից: Ռոմնին սպառնացել է, որ հակառակ դէպքում ԱՄՆ-ն կվերանայի իր ֆինանսական աջակցութիւնը ՄԱԿ-ին: Ազդեցիկ հանրապետականը ենթադրում է նաեւ, որ եթէ Ահմադինեժադը ժամանի ՄԱԿ, ապա նա պէտք է ձերբակալվի իր վարչակազմի բազմաթիւ հանցագործությունների համար: Ահմադինեժադի ելոյթը ծրագրուած է սեպտեմբերի 25-ին: Այդ նոյն օրը, ըստ աւանդոյթի, ելոյթ կունենայ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը որպէս ընդունող երկրի ղեկավար: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը մերժել է Ռոմնիի վերջնագիրը, յիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրութիւնը, համապատասխան որի, Գլխաւոր վեհաժողովի բոլոր լիագումար նիստերը բաց են ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդների ելոյթների համար: «Իրենք պետութիւններն են իրաւասու միայն որոշելու, թէ ով է իրենց ներկայացնելու Կազմակերպութիւնում: Դա գլխաւոր քարտուղարի գործը չէ»,- յայտարարել է Պան Գի Մունը:
  -   Միջազգային