ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՉԹՈՂՆԵԼ<br /> ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆ<br />


ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻՆ ՉԹՈՂՆԵԼ
ՄԱԿ-Ի ԱՄԲԻՈՆ

  • 19-09-2007 15:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Միտտ Ռոմնին գրավոր պահանջել է, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադին արգելի ելույթ ունենալ ՄԱԿ-ի ամբիոնից: Ռոմնին սպառնացել է, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կվերանայի իր ֆինանսական աջակցությունը ՄԱԿ-ին: Ազդեցիկ հանրապետականը ենթադրում է նաեւ, որ եթե Ահմադինեժադը ժամանի ՄԱԿ, ապա նա պետք է ձերբակալվի իր վարչակազմի բազմաթիվ հանցագործությունների համար: Ահմադինեժադի ելույթը ծրագրված է սեպտեմբերի 25-ին: Այդ նույն օրը, ըստ ավանդույթի, ելույթ կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը որպես ընդունող երկրի ղեկավար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մերժել է Ռոմնիի վերջնագիրը, հիշեցնելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, համապատասխան որի, Գլխավոր վեհաժողովի բոլոր լիագումար նիստերը բաց են ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդների ելույթների համար: «Իրենք պետություններն են իրավասու միայն որոշելու, թե ով է իրենց ներկայացնելու Կազմակերպությունում: Դա գլխավոր քարտուղարի գործը չէ»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play