ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԽՄԲԱՒՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑ<br /> ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ<br />


ԸՍՏ ՀՀ ԳԼԽԱՒՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ, ԿԱՆ ՄԱՐԴԻԿ ԵՎ ԽՄԲԱՒՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՑ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ

  • 13-09-2007 22:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոռու մարզի դատախազի սպանութեան գործով Վանաձորում հարցաքննվածներից ՀՀ Գլխաւոր դատախազութիւնը որեւէ դիմում չի ստացել` ցուցմունքները բռնութիւնների միջոցով նրանցից ստանալու վերաբերեալ: Սակայն, մամուլի հրապարակումների հիման վրայ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը կարգադրել է ծառայողական քննություն անցկացնել: Սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողների հարցերին, այս մասին յայտնեց Ա.Յովսէփեանը: «Դատախազների խումբը, կարծում եմ, այնտեղ կը բացայայտի, թէ ինչ է իրականում տեղի ունեցել, բայց ուզում եմ նաեւ հաշուի առնէք, որ կան մարդիկ, կան խմբաւորումներ, որոնց ձեռնտու չէ այս հանցագործութեան բացայայտումը»,- ասաց գլխաւոր դատախազը: Ըստ նրա, դժգոհութիւններ արտայայտած անձինք փորձում են տպաւորութիւն ստեղծել, թէ իբր քննչական խումբը Վանաձորում լայնածաւալ հարցաքննութիւններ է իրականացնում` մարդկանց ուղղակի փողոցից բերելով հարցաքննութեան: Գլխաւոր դատախազը վստահեցրեց, որ դա իրականութեանը չի համապատասխանում, եւ որ հարցաքննվում են այն մարդիկ, ում անհրաժեշտ է հարցաքննել` եղած բոլոր վարկածները ստուգելու համար: Նշենք, որ ԱԺ-ի նոյն օրուայ նիստում անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանը հարցաքննուածների` Վանաձորից Երեւան ժամանած հարազատների խնդրանքով գլխաւոր դատախազին հանձեց բժշկական տեղեկանքներ եւ տեսանյութ: Ինչպէս «ՆՈՅՅՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց գլխաւոր դատախազի մամուլի խօսնակ Սոնա Տռուզյանը, նոյն օրը երեկոյեան նախատեսւում էր գլխաւոր դատախազի հանդիպումը նրանց հետ:
  -   Հասարակութիւն