ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒԵԼ 8115<br /> ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԴՐՈՒԹԵԱՄԲ ԵՐԵՒԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒԵԼ 8115
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ

  • 27-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 27-ի դրութեամբ մայրաքաղաքի դպրոցներ են ընդունուել 8115 առաջին դասարանցիներ: Այս մասին նոյն օրուայ ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արէեանը: Նա նշեց, որ քաղաքապետի յանձնարարականով մինչեւ օգոստոսի 30-ը պէտք է կարգաւորուած լինեն դպրոցների անխափան ջրա- եւ էլեկտրամատակարարման հարցերը: Իսկ Երեւանի պետավտոտեսչությունը, ըստ Կ.Արէեանի, դպրոցամերձ տարածքներում կիրականացնի անվտանգ երթեւեկության հսկողութեան տասնօրեակ: Փոխքաղաքապետի խօսքերով, առաջին դասարանցիներին բոլոր դասագրքերը կտրամադրուեն անվճար: Միւս դասարանների աշակերտներին դասագրքերը կտրուեն վարձակալութեամբ. ուստարուայ վերջին դրանք ենթակայ են վերադարձման: Կ.Արէեանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում կիրականացուի աւագ դպրոցի համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Ըստ նրա, հանրակրթական հաստատություներում այդ համակարգը վերջնականապէս կներդրուի 2009-2010 ուստարում: Փոխքաղաքապետը յայտնեց նաեւ, որ նոր ուստարում դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացուելու միասնական քննությունների անցկացման համար: Նշուեց նաեւ, որ հանրակրթական հաստատութիւններում ուսումնական շաբաթը կլինի վեցօրյա:
  -   Հասարակութիւն