ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ<br /> ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐՅԱՆԻ 70-ԱՄԵԱԿԻՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ
ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐՅԱՆԻ 70-ԱՄԵԱԿԻՆ

  • 04-06-2007 17:27:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն երգչուհի Լուսինէ Զաքարյանի ծննդեան 70-ամեակի յոբելեանական միջոցառումներ անցկացուեցին յունիսի 1-ին` Հայաստանի Ազգային գրադարանի (ՀԱԳ) նախաձեռնութեամբ: Վաղ առաւօտեան ՀԱԳ ներկայացուցիչները եւ երգչուհու արուեստի նվիրյալները ուղեւորուեցին Էջմիածին եւ ծաղիկներ դրեցին Ս.Գայեանէ եկեղեցու բակում գտնուող երգչուհու շիրիմին: Նոյն օրը ՀԱԳ-ում բացուեց ցուցահանդէս, որտեղ ներկայացուած էին երգչուհու մասին հայաստանեան եւ արտերկրի մամուլում հրապարակուած յօդուածները, լուսանկարներ, Հայաստանում եւ ԱՄՆ-ում թողարկված ձայնասկվառակներ, որ պահւում են գրադարանի պահոցներում: «Հայկական վոկալի արուեստի պատմութեան մէջ Լ.Զաքարյանի անունն առանձնանում է` նրա տաղանդի, ձայնի իւրայատուկ հնչերանգի, կատարումների անկեղծութեան շնորհիւ»,- ասաց Հոգեւոր երաժշտական կենտրոնի նախագահ, Երեւանի Կոմիտասաի անուան պետական կոնսերուատորիայի դոցենտ Մհեր Նաւոեանը: Ըստ նրա, Լ.Զաքարյանի եզակիությունը պայմանաւորուել է նրանով, որ երգչուհին հայ հոգեւոր երաժշտութիւնը խորհրդային տարիներին կարողացաւ դուրս բերել համերգային բեմ: Եվ թէեւ եկեղեցին քննադատում էր Լ.Զաքարյանի այդ քայլը, սակայն երգչուհին առանց վարանելու հայկական շարականները դարձրեց հանրաճանաչ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Կենտրոնի նախագահն ընդգծեց, որ հոգեւոր երաժշտութիւնը Լ.Զաքարյանին յաջողուել է ըստ արժանւոյնս ներկայացնել առաջին հերթին իր ամուսնու` հոգեւոր երգի քաջ գիտակ, Խորէն Պալեանի շնորհիւ: Մ.Նաւոեանը ցավով նկատեց, որ այսօր Լ.Զաքարյանի երգերը յաճախակի չեն հնչում: «Մեր երաժշտական առօրեան պղտորված է, այսօր եթերում միայն երեւում են անցողիկ երեւոյթները, իսկ մշակոյթի հիմնարար շերտերը դուրս են մնում»,- ասաց նա:
  -   Մշակոյթ