ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ<br /> ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀԻ
ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ

  • 04-06-2007 17:27:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին հունիսի 1-ին` Հայաստանի Ազգային գրադարանի (ՀԱԳ) նախաձեռնությամբ: Վաղ առավոտյան ՀԱԳ ներկայացուցիչները եւ երգչուհու արվեստի նվիրյալները ուղեւորվեցին Էջմիածին եւ ծաղիկներ դրեցին Ս.Գայանե եկեղեցու բակում գտնվող երգչուհու շիրիմին: Նույն օրը ՀԱԳ-ում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին երգչուհու մասին հայաստանյան եւ արտերկրի մամուլում հրապարակված հոդվածները, լուսանկարներ, Հայաստանում եւ ԱՄՆ-ում թողարկված ձայնասկվառակներ, որ պահվում են գրադարանի պահոցներում: «Հայկական վոկալի արվեստի պատմության մեջ Լ.Զաքարյանի անունն առանձնանում է` նրա տաղանդի, ձայնի յուրահատուկ հնչերանգի, կատարումների անկեղծության շնորհիվ»,- ասաց Հոգեւոր երաժշտական կենտրոնի նախագահ, Երեւանի Կոմիտասաի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մհեր Նավոյանը: Ըստ նրա, Լ.Զաքարյանի եզակիությունը պայմանավորվել է նրանով, որ երգչուհին հայ հոգեւոր երաժշտությունը խորհրդային տարիներին կարողացավ դուրս բերել համերգային բեմ: Եվ թեեւ եկեղեցին քննադատում էր Լ.Զաքարյանի այդ քայլը, սակայն երգչուհին առանց վարանելու հայկական շարականները դարձրեց հանրաճանաչ ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Կենտրոնի նախագահն ընդգծեց, որ հոգեւոր երաժշտությունը Լ.Զաքարյանին հաջողվել է ըստ արժանվույնս ներկայացնել առաջին հերթին իր ամուսնու` հոգեւոր երգի քաջ գիտակ, Խորեն Պալյանի շնորհիվ: Մ.Նավոյանը ցավով նկատեց, որ այսօր Լ.Զաքարյանի երգերը հաճախակի չեն հնչում: «Մեր երաժշտական առօրյան պղտորված է, այսօր եթերում միայն երեւում են անցողիկ երեւույթները, իսկ մշակույթի հիմնարար շերտերը դուրս են մնում»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play